ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն գրոհելու է զենքի մատակարարման երթուղիները, բայց ոչնչի չի հասնի․ Պենտագոն

ՌԴ-ն գրոհելու է զենքի մատակարարման երթուղիները, բայց ոչնչի չի հասնի․ Պենտագոն

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը մտադիր է գրոհել այն երթուղիներ, որոնցով զենք է տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, տեղեկացնում է CNN-ը։

Նրա խոսքով, մինչ այժմ ռուսները հաճախ չեն գրոհել այնպիսի թիրախներ, ինչպիսիք են ավտոշարասյունները կամ երկաթուղային տրանսպորտը, սակայն նրանք կարող են փորձել ոչնչացնել կամուրջները, ճանապարհները, չվերթերը, որոնցով զենք և զինամթերք է առաքվում Ուկրաինա։ Սակայն, նշել է պաշտոնյան, այդ հարձակումներով ռուսները ոչնչի չեն հասնի օգնության ծավալների պատճառով։

  • Կիսվել: