հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա եգիպտացի պաշտոնակից Բադր Աբդել Աթին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են հավաքական քաղաքական-դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` Պարսից ծոցի շրջանում իրադրության լարվածության թուլացման համար։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրումը, որն առաջացել է Իրանի դեմ  ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի հետևանքով։

Կողմերը համաձայնել են, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար կարևոր է հուսալի պայմանների ստեղծումը:

Քննարկվել են նաև երկկողմ գործընկերության հետագա զարգացման ուղիները։

 

  • Կիսվել: