ՌԴ-ն արգելել է 963 ամերիկացիների, այդ թվում՝ Բայդենի և Բլինքենի մուտքը երկիր
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների, ԱՄՆ-ի 963 քաղաքացիների նկատմամբ մուտքի արգելք է սահմանել՝ ցանկում ընդգրկելով նաև նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի անունները։ Այս մասին ասված է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ սև ցուցակում ներառվել են ԱՄՆ-ի օրենսդիր, գործադիր, դատական մարմինների գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների լրագրողների, փաստաբանների, վերլուծաբանների անուններ։