երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ն ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և ամուր դիրքեր պահպանում Եվրասիայում. Միշուստին

ՌԴ-ն ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և ամուր դիրքեր պահպանում Եվրասիայում. Միշուստին

Ռուսաստանը պահպանում է ավանդական դարձած իր ուժեղ դիրքերը Եվրասիայում, դրանք հիմնված են հիմնարար գործոնների վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը բազմաբևեռ աշխարհում եվրասիական ինտեգրմանը նվիրված նստաշրջանում:
 
Միշուստինը նշել է, որ նոր բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը դառնում է Մեծ Եվրասիայի տարածքը։ Դրանում հայտնվում են տնտեսական աճի նոր կետեր, կենտրոնացված են էներգառեսուրսների, հումքի, հազվագյուտ մետաղների, քաղցրահամ ջրի զգալի պաշարներ, ինչպես նաև անցնում են Եվրոպան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կապող հիմնական տրանսպորտային լոգիստիկ ուղիները։
«Ռուսաստանն ավանդական դարձած ուժեղ դիրքեր ունի Եվրասիայում, դրանք հիմնված են հիմնարար պատմական և սոցիալ-մշակութային, աշխարհագրական և այլ գործոնների վրա», - ասել է ՌԴ վարչապետը։
Նրա խոսքով` ՌԴ-ն ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և միութենական պետությունում, բարձրացնում է ԱՊՀ գործունեության արդյունավետությունը:

  • Կիսվել: