ՌԴ-ն 2019-ին սպառազինության վրա ծախսել է ավելի քան 1,5 տրիլիոն ռուբլի
2019 թ. Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ծախսել է ավելի քան 1,5 տրիլիոն ռուբլի՝ սպառազինության և պետական պաշտպանական պատվերների շրջանակներում միջոցառումների վրա, ասել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։
Ըստ նրա՝ այդ միջոցների ավելի քան 68 տոկոսն ուղղվել է բարձր տեխնոլոգիական նմուշների սերիական փաթեթի գնումներին։ Նա նաև հավելել է, որ դա հնարավորություն է տվել պահպանել զորքերը ժամանակակից զենքով զինելու գործընթացը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ այս տարվա ընթացքում Զինված ուժերը բարձրացրել են մարտական հնարավորությունները 14 տոկոսով: Նրա խոսքով՝ ծառայության մեջ նոր և արդիականացված սարքավորումների մասնաբաժինը հասել է 68,2 տոկոսի: