երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը Հայաստանում․ ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները

Քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը Հայաստանում․ ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները

ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակել է արտասահմանում ՌԴ քաղաքացիների քվեարկության արդյունքները, ըստ որի Պուտինը ձայների մեծամասնությունն է ստացել Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ավստրալիայում:

Նշվում է, որ Հայաստանում բացված ընտրատեղամասերում Պուտինի օգտին է քվեարկել 54,7%-ը:

Պամֆիլովան ընդգծել է, որ քվեարկելու նպատակով Հայաստան են եկել նաև Վրաստան մեկնած ռելոկանտները, քանի որ ՌԴ-ն պաշտոնական Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի այդ երկրում ընտրատեղամասեր չէին բացվել։

  • Կիսվել: