շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՌԴ ԿԲ-ն պաշտոնապես հաստատել է ամսական մինչեւ 5000 դոլարի չափով դեպի արտերկիր ֆիզիկական անձանց փոխանցումների սահմանաչափը

ՌԴ ԿԲ-ն պաշտոնապես հաստատել է ամսական մինչեւ 5000 դոլարի չափով դեպի արտերկիր ֆիզիկական անձանց փոխանցումների սահմանաչափը

Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանափակում է դեպի արտերկիր ֆիզիկական անձանց կողմից այլ անձանց բանկային փոխանցումները, այդ թվում՝ ամուսիններին եւ մտերիմ ազգականներին ամսական 5 000 դոլարի չափով, հաղորդում է «Կոմմերսանտը»:

«Ռուսաստանի բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում բարձր փոփոխականությունը, ի լրումն ավելի վաղ ընդունված որոշումների, որոնք ուղղված էին ֆինանսական կայունության ապահովմանը, կարգադրում է լիազոր բանկերին սահմանափակել օրացուցային ամսվա ընթացքում ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ այլ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ամուսիններին կամ մտերիմ ազգականներին փոխանցումների իրականացումը 5 000 դոլարի չափով»,-ասված է նամակում:

Մտերիմ ազգականների շարքին են պատկանում ծնողները, զավակները, պապիկները, տատիկները, թոռները, սահմանափակումը նաեւ վերաբերում է հարազատ եւ ոչ հարազատ քույրերին ու եղբայրներին, որդեգրողներն եւ որդեգրվածներին:

  • Կիսվել: