հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ կառավարությունը ռուբլու կվերածի հացահատիկի և արևածաղկի ձեթի արտահանման տուրքերը

ՌԴ կառավարությունը ռուբլու կվերածի հացահատիկի և արևածաղկի ձեթի արտահանման տուրքերը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հացահատիկի, արևածաղկի ձեթի և ալյուրի տուրքերի հաշվարկը կատարվելու է ռուբլով, այլ ոչ թե դոլարով։

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
 
Ինչպես նշվում է օրինագծում, ցորենի արտահանման մաքսատուրքի հաշվարկման բազային գինը մեկ տոննայի դիմաց այժմ կազմում է 15000 ռուբլի, գարու, եգիպտացորենի և ալյուրի համար՝ 13,875 ռուբլի, արևածաղկի ձեթի համար՝ 82,5 հազար ռուբլի։ Հաշվարկի բանաձևում օգտագործվում է ռուբլու նկատմամբ դոլարի միջին թվաբանականը, որը սահմանվել է Ռուսաստանի Բանկի կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման մաքսատուրքի հաշվարկման օրվան նախորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
 
Փաստաթուղթը նաև նախատեսում է մեկ տարով՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը, արևածաղկի ձեթի, արևածաղկի սերմերի և ալյուրի արտահանման մաքսատուրքերի երկարաձգում։

  • Կիսվել: