երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

 Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ լույս մարտի 29-ի գիշերը տարածաշրջանում 15 թիրախ է ոչնչացվել։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում:

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի մարզի երկնքում. 15 օդային թիրախ է խոցվել քաղաքին մոտենալիս։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան», - գրել է Գլադկովը։

Նա պարզաբանել է, որ Բելգորոդում 17 բազմաբնակարան շենքերում ապակիներ են կոտրվել, արկերի բեկորները վնասել են մեկ պատշգամբ։ Վնասվել է նաև «Բելգորոդ Արենա»-ի և գիմնազիայի ապակեպատվածքը, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ մարզի երկնքում խոցվել են RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկեր։

Վերջին շրջանում Բելգորոդում հաճախակի դարձած գնդակոծությունների պատճառով մարզից դուրս է բերվել ավելի քան 3500 երեխա:

  • Կիսվել: