ՌԴ-ի վերահսկողության ներքո նոր բնակավայր է անցել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բելայա Բերյոզա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումներն ակտիվ գործողություններով վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բելայա Բերյոզա բնակավայրի նկատմամբ»,-ասված է ՌԴ ՊՆ ամփոփագրում:


