հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ի կողմից Թուրքիային C-400 համակարգերի մատակարարումը վաղաժամկետ ավարտվել է

ՌԴ-ի կողմից Թուրքիային C-400 համակարգերի մատակարարումը վաղաժամկետ ավարտվել է

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել է C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային: , տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևն ասել է, որ, չնայած պատժամիջոցներին, բոլոր բաղադրիչները մատակարարվել են ժամկետից շուտ:

Նշենք, որ C-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2017 թվականի ապրիլին և դարձել էր Ռուսաստանի արտահանման ամենամեծ պայմանագիրը, որը երբևէ կնքվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Ռուսաստանը մատակարարել է համակարգի 4 դիվիզիոն՝ մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ:

Թուրքիայի կողմից ռուսական համակարգի գնումը ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և գնել ամերիկյան «Patriot» համակարգերը՝ սպառնալով հակառակ դեպքում Թուրքիային չվաճառել F-35 կործանիչները, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով: Անկարան, սակայն, հրաժարվել էր:

  • Կիսվել: