ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ զիջումները բացառվում են. Կուլեբա
Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու, դա բացառվում է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կուլեբան, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք չենք զիջելու մեզ համար սկզբունքային հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է: Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ։
Նա նաև հավելել է, որ իրենք միանշանակ կողմնակից են հրադադարի կնքմանը: