կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 29-ը

ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 29-ը

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչեւ օգոստոսի 29-ը: Այդ մասին գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են երկուշաբթի օրը՝ օգոստոսի 22-ին:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:
 
 

Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: