երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է. Մեծ Բրիտանիայի հետախուզություն

ՌԴ-ի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է. Մեծ Բրիտանիայի հետախուզություն

Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է, ըստ բրիտանական հետախուզության։ Նշվում է, որ այդ փորձերին Ուկրաինայի ԶՈՒ դիմակայում է:

Նշվում է, որ ռուսական զորքերը դեռևս կենտրոնացած են Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, ՌԴ ռազմածովային ուժերի աջակցությամբ, Ուկրաինայի տարածքում թևավոր հրթիռների արձակումները շարունակվում են։

Բացի այդ, ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունն Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա:

Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ամփոփագրի՝ ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա հետագա հարձակման համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: