ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կհանդիպեն Բելովեժյան անտառում
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կկայանա լեհ-բելառուսական սահմանին՝ Բրեստի մարզի Բելովեժյան անտառում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում։