ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տարածքային վեճերը սահմանափակվում են ընդամենը մի քանի կիլոմետրով. Պեսկով
ԱՄՆ-ն առայժմ դադարեցրել է ուկրաինական բանակցությունները, սակայն Ռուսաստանը հասկանում է ամերիկացիների խիտ գրաֆիկը: Այս մասին այսօր, մեկնաբանելով ուկրաինական կարգավորման բանակցությունների իրավիճակը, «Վեստի»-ի լրագրողին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս ուղղությունն այժմ դադարեցված է։ Մենք հասկանում ենք մեր ամերիկացի գործընկերների ծանրաբեռնվածությունը»,-նշել է նա:
Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային վեճերը սահմանափակվում են ընդամենը մի քանի կիլոմետրով:
Նա նշել է, որ կայուն խաղաղության կարելի է հասնել այսօր, բայց դրա համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է էական որոշումներ կայացնի։


