շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ-ի և Ֆրանսիայի ՊՆ-ները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ-ի և Ֆրանսիայի ՊՆ-ները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ երկու երկրների փոխգործակցությունը ռազմական գծի երկայնքով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Նոյեմբերի 26-ին ֆրանսիական կողմի խնդրանքով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլիի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Սիրիայիում տիրող իրավիճակի, ինչպես նաև ռուս-ֆրանսիական ռազմական համագործակցության ներկա վիճակի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: