ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ դեսպանատունը հաստատում է՝ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

ՌԴ դեսպանատունը հաստատում է՝ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը ուրբաթ օրը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ դեսպանատան սոցցանցերում հաղորդագրությունների հրապարակման պատճառով: Այս տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին, տեղեկացրել էին, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳ նախարարություն՝ Թվիթերում դեսպանատան հրապարակումների առնչությամբ:

 

 

  • Կիսվել: