ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը

ՌԴ ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պահանջել է, որ Լատվիայի դեսպան Մարիսա Ռիեքսթինշուն երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

ՌԴ ԱԳՆ-ից, մասնավորապես, նշել են. ՛՛Մենք հարկ չենք համարում սպասել Ռիգայի կողմից նշված (փետրվարի 24- խմբ․) դեսպանների առաքելությունների ավարտի օրը՛՛:
 
Լատվիան որոշել է փետրվարի 24-ից Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Մինչ այդ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են լքել երկիրը: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել նրան, որ երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։

  • Կիսվել: