երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել լուրջ վերաբերվել Զելենսկու սպառնալիքներին՝ վերանայելու երկրի՝ միջուկային զենքից հրաժարվելու հարցը

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել լուրջ վերաբերվել Զելենսկու սպառնալիքներին՝ վերանայելու երկրի՝ միջուկային զենքից հրաժարվելու հարցը

Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ ընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները՝ վերանայելու երկրի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«2022 թվականի փետրվարին Զելենսկին նույն Մյունխենի համաժողովում իր ելույթում սպառնացել է վերանայել Կիևի՝ միջուկային զենքից հրաժարվելու հարցը», - նշել է դիվանագետը,- «Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի նման վտանգավոր հայտարարություններին։ Ավելին, ԽՍՀՄ ժամանակներից Ուկրաինան դեռևս ունի միջուկային զենքի արտադրության գիտական և արտադրական ներուժ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: