կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Իրան

ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Իրան

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ապրիլի 13-ին Իրան է այցելելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է parstoday.com-ը:

Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Այցը տեղի է ունենում Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նախարար Զարիֆի հրավերով»:

Նա հավելել է. «Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունների առանցքում կլինեն այնպիսի հարցեր, ինչպես՝ երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտները, տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Կովկասի, Սիրիայի, Եմենի և Աֆղանստանի վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային ֆորումներում երկու երկրների համագործակցությունը, ՀԳՀԾ-ն և ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական պատժամիջոցների դիմակայելը»:

 

  • Կիսվել: