կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է՝ ով է սպանել Դարիա Դուգինային

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է՝ ով է սպանել Դարիա Դուգինային

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը, տեղեկացնում է ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես՝ տարածած հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հանցագործն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն (Շաբան) է՝ ծնված 1979 թ.՛՛:։

Նշվում է, որ ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Վովկը 12-ամյա դստեր հետ հուլիսի 23-ին ժամանել է Ռուսաստան և բնակարան է վարձել այն տանը, որտեղ ապրում էր Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու նպատակով: Դուգինային հետևելու համար հանցագործություն կատարողը Mini Cooper է օգտագործել։ 

Սպանության օրը Վովկն ու նրա դուստրը եղել են «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան Վովկը կառավարելի պայթյուն է իրականացրել լրագրողի վարած Toyota Land Cruiser Prado-ում։ Դրանից հետո Վովկն ու աղջիկը Պսկովի շրջանով մեկնել են Էստոնիա։

Նախաքննության նյութերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտե։

Ինչպես վստահեցնում են RaHDit խմբավորման հաքերները՝ Նատալյա Վովկն ազգայնական Ազովի գնդի ծառայող է։ Որպես հաստատում, նրանք իրենց կայքում հրապարակել են նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Ավելի վաղ հայտնել էիք, որ Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում Մոժայսկոյե մայրուղու վրա երեկ երեկոյան ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։

  • Կիսվել: