չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները օգոստոսի 19-ին քվեարկել են Անդրեյ Սիբիհային արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակելու օգտին։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:

Սիբիհային արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակելու օգտին քվեարկել է 266 պատգամավոր:

Սիբիհայի թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին։

Քվեարկությունից առաջ Սիբիհան Գերագույն ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի դիվանագիտական համակարգի գլխավոր նպատակն է պատերազմի ավարտը, որի համար սահմանվել է երեք գլխավոր առաջնահերթություն՝ արդար խաղաղություն, ուղղություն դեպի ԵՄ և ՆԱՏՕ, ինչպես նաև արտերկրում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, դիվանագիտական համակարգի թվայնացում և թարմացում։

Հուլիսի 16-ին Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է 16 նոր նախարարների՝ թափուր թողնելով միայն Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների աթոռները։

 

  • Կիսվել: