Քուշները Եգիպտոսում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջարեդ Քուշները Եգիպտոսում բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության հետ, հայտնել է Axios լրատվական պորտալը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահի փեսան պաղեստինցի ներկայացուցիչներին կոչ է արել կատարել զինաթափման վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունը։
Հաղորդվում է նաև, որ երկուշաբթի օրը Իսրայելում Քուշները կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։



