Քրդերը առայժմ մերժել են Թուրքիայի դեմ միասին պայքարելու Ասսադի առաջարկը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրուցում հայտարարել է, որ քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ, պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերում։ Սակայն քրդերը մերժում են առաջարկը։
«Նրանք (քրդերը) այժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, և մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,-ասել է Ասադը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակներում այժմ աշխատում են քրդական ջոկատներին համոզել, որ սիրիական բանակին միանալը և պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի և ճիշտ դիրքորոշում է»։