ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Քրդական ուժերը համաձայնել են միանալ սիրիական բանակին

Քրդական ուժերը համաձայնել են միանալ սիրիական բանակին

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կոալիցիայի՝ SDF-ի քուրդ մարտիկները կմիանան կառավարական ուժերին Դեիր էզ-Զոր, Ռաքքա և Հասաքա նահանգներում։ Այս մասին ասված է SDF հրամանատարության սոցցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ըստ համաձայնագրի` հունվարի 27-ին Դամասկոսում սիրիական իշխանությունների հետ կայացած բանակցություններից հետո կստեղծվի ռազմական դիվիզիա, որը կներառի SDF-ի երեք բրիգադ»,-նշված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ քրդական ինքնակառավարման ինստիտուտները կինտեգրվեն սիրիական կառավարական կառույցներին, որոնց աշխատակիցներին կերաշխավորվի պետական ​​ծառայողի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ SDF-ի հրամանատար Մազլում Աբդին և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ստորագրել են հրադադարի համաձայնագիր։ Այն, մասնավորապես, նախատեսում է հյուսիս-արևելքում սահմանային անցակետերի և նավթագազային հանքավայրերի նկատմամբ վերահսկողության փոխանցում կենտրոնական իշխանություններին, ինչպես նաև SDF-ի անդամների ինտեգրում սիրիական բանակում և անվտանգության մյուս ուժերում։

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ներկայացուցիչն ավելի ուշ պատմել է, որ սիրիական բանակի հետ դիմակայության ֆոնին հյուսիս-արևելքում գտնվող բանտից փախել է «Իսլամական պետության» մոտ 1500 զինյալ: Նրա խոսքով՝ ազատ արձակվելուց հետո ահաբեկիչները «միացել են հարձակողական խմբավորումներին»:

  • Կիսվել: