չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քենիայում կործանված ուղղաթիռում եղել է երկրի պաշտպանական ուժերի հրամանատարը

Քենիայում կործանված ուղղաթիռում եղել է երկրի պաշտպանական ուժերի հրամանատարը

Քենիայում կործանվել է ուղղաթիռ, որտեղ եղել է երկրի պաշտպանական ուժերի հրամանատարը` գեներալ Ֆրենսիս Օգոլան, տեղեկացնում է Citizen-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կաբեն-Չեպտուլել սահմանին` Էլգեյո Մարակվետ և Արևմտյան Պոկոտ շրջանների միջև։

Վթարի պահին ուղղաթիռում եղել է 9 մարդ։ Ուղղաթիռի կործանումից հետո Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։

Ռազմական ուղղաթիռի կործանման պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

  • Կիսվել: