ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

Քենեդիի կենտրոնի տնօրենների խորհուրդը որոշել է բողոքարկել դաշնային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է հաստատությանը նախագահ Դոնալդ Թրամփի անունը հանել շենքի ճակատամասից։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով նիստի ընթացքին ծանոթ աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ հունիսի 12-ին կենտրոնի հոգաբարձուները քվեարկել են ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քրիստոֆեր Քուփերի որոշման գործողությունը կասեցնելու մասին շտապ միջնորդություն ներկայացնելու օգտին. դատավորը որոշել էր, որ մինչև հունիսի 12-ը շենքի արտաքին մասից պետք է հեռացվի Թրամփի անունը։ Հոգաբարձուները նաև քվեարկել են կենտրոնի վերանվանման անօրինականության մասին եզրակացությունը բողոքարկելու օգտին։

Մի քանի ժամ անց իրավաբանները ծանուցում են ուղարկել բողոքարկման մասին՝ վիճարկելով Քուփերի որոշումը, ներառյալ նախագահի անունը հեռացնելու պահանջը։ Կարգադրությունն ուժի մեջ մտնելը կանխելու համար անհրաժեշտ է, որ կենտրոնը հասնի դատական վճռի կասեցման՝ նախ Քուփերից, իսկ մերժման դեպքում՝ վերաքննիչ ատյանից։

Խորհրդի որոշումն ընդունվել է դատարանի կողմից սահմանված ժամկետից մեկ օր առաջ։

ԱՄՆ նախագահ Թրամփի անունը հեռացվել է Քենեդիի կենտրոնի կայքից, YouTube-ի ալիքից և պաշտոնական հրավերներից, սակայն այն մնում է կենտրոնի Instagram-ի, Facebook-ի և X-ի էջերում։

Դոնալդ Թրամփի անունը Քենեդի կենտրոնի արտաքին մարմարե ճակատին ավելացվել է 2025 թ. դեկտեմբերի 19-ին: Դրանից մեկ օր առաջ հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ հաստատությունը վերանվանվել էր «Դոնալդ Ջ. Թրամփի և Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոն»։

 

  • Կիսվել: