երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Քանի երկիր է  պատրաստ դիտարկել Իրանի դեմ չեղարկել պատժամիջոցների չեղարկումը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո

Քանի երկիր է պատրաստ դիտարկել Իրանի դեմ չեղարկել պատժամիջոցների չեղարկումը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրից հետո

17 երկիր պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր մեղմացմանը կամ չեղարկմանը՝ ԱՄՆ-ի և Թեհրանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ի սկզբանե համատեղ հայտարարությունը հրապարակել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան։ Ավելի ուշ դրան միացել են Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Բելգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լատվիան, Լեհաստանը և Պորտուգալիան։

Ինչպես ընդգծվում է փաստաթղթում՝ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը կախված կլինի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի «հստակ և ստուգման ենթակա միջոցառումների» կատարումից։

 

  • Կիսվել: