Քանի դեռ սպառնալիքը պահպանվում է, ՑԱԽԱԼ-ը, կշարունակի իր գործողությունները Լիբանանի հյուսիսում
Իսրայելը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» իրական զինաթափումից հետո: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Նա նշել է, որ քանի դեռ սպառնալիքը պահպանվում է, Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, կշարունակի գործողությունները երկրի հյուսիսային սահմանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» շրջանակում ձեռք է բերվել «պատմական համաձայնություն»՝ Գազայի հատվածում արմատական պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման և այլ խմբավորումների «ամբողջական զինաթափման» վերաբերյալ։
Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհուրդը» նույնպես հայտարարել էր, թե «ՀԱՄԱՍ»-ը «առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր հանձնառությունը՝ հրաժարվելու իր ամբողջ զինանոցից՝ համաձայն կոնկրետ ծրագրի»։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ դրան կհետևի «իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայից»։


