Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում
Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու՝ իրեն ուղղված նամակը, որում Ուկրաինայի նախագահն առաջարկում է երկկողմ հանդիպում կազմակերպել՝ պատերազմը դադարեցնելու համար:
Ռուսաստանի նախագահը կոպիտ է որակել Զելենսկու տոնը և հայտարարել, որ դեռևս նման հանդիպման իմաստ չի տեսնում։ Կրեմլի ղեկավարը խորհուրդ է տվել Զելենսկուն ընտրություններ նշանակել, որոնք Ուկրաինայում չեն անցկացվում պատերազմական դրության պատճառով:
Նա նաև մեղադրել է Կիևին՝ Վաշինգտոնի երաշխավորությունից իբր հրաժարվելու համար: Պուտինը շեշտել է՝ հիմնական հարցերը պետք է լուծվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, իսկ մյուս երկրները հանդես գան որպես երաշխավորներ։
Պուտինի խոսքով՝ պատերազմն ինչ-որ պահի կավարտվի, դա տեղի կունենա, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին:
«Ձգտելու ենք Ուկրաինայի ապազգայնականացմանը», - հավելել է ՌԴ նախագահը:


