Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհել Տիգրան Էդմոնդի Քեոսայանին»,-ասված է Պուտինի հրամանագրում։