Պուտինը, Ռաիսին ու Էրդողանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այսպես՝ հայտարարության մեջ առանձնացված են հետևյալ հիմնական դրույթները՝
- Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան մերժում են Սիրիայի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները:
- Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի:
- ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան հավատարիմ են մնում Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը:
- ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան դատապարտում են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը, ինչպես նաև երկրում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները:
Հայտնի է դարձել նաև, որ երեք երկրների եկավարները որոշել են հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանում՝ ընդլայնելով քննարկման թեմաները: