ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Պուտինը փորձում է ստիպել ուկրաինացիներին լքել Կիևը. Զելենսկի

Պուտինը փորձում է ստիպել ուկրաինացիներին լքել Կիևը. Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուժեղացնել Կիևի վրա հարձակումները՝ փորձելով ստիպել ուկրաինացիներին լքել մայրաքաղաքը։

Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ն, այս մասին El Pais-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նրանք (ռուսները՝ խմբ.) ցանկանում են, որ ուկրաինացիները, հատկապես մայրաքաղաքում գտնվողները, լքեն մայրաքաղաքը։ Իրականում, դա հենց այն էր, ինչ նրանք նպատակադրել էին, երբ սկսեցին լայնածավալ ներխուժում», – նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Պուտինի մարտավարությունն այն է, որ «հակամարտությունը հնարավորինս սրվի, և նա դա կանի»։

 

  • Կիսվել: