չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը. Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով

Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը. Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով

Ես չեմ ուզում վնասել ռուս ժողովրդին։ Ուզում եմ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:  

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Պուտինը պետք է դադարեցնի այս անհեթեթ պատերազմը։ Եթե մենք գործարքի չգնանք, այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ ՌԴ-ն վաճառում է ԱՄՆ-ին և այլ երկրներին՛՛:

Թրամփը նաև հավելել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը: Նա կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։

՛՛Մենք խոսում ենք Վլադիմիր Զելենսկիի հետ և շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ՛՛,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ երդմնակալությունից հետո Թրամփն ասել էր, որ Պուտինը կործանում է Ռուսաստանը, որը թուլացել է Ուկրաինա ներխուժման հետևանքով: Նա ընդգծել էր նաև, որ  Պուտինի գործերն ՛՛այնքան էլ լավ չեն՛՛։

  • Կիսվել: