չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել Թրամփի հետ. Պեսկով

Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել Թրամփի հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, սակայն նման առերես շփումների հնարավոր ժամկետների վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի պետության գլխավորի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բարձր մակարդակի որևէ հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա։ Եթե խոսենք ռուս-ամերիկյան հանդիպման մասին՝ նախագահի կողմից պատրաստակամություն կա»,- նշել է նա:

«Նախագահներ Պուտինն ու Թրամփն իրենց հեռախոսազրույցներում իրոք միշտ ընդգծում են ժամանակի ընթացքում, անհրաժեշտության դեպքում, ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,- հիշեցրել է Պեսկովը։

  • Կիսվել: