Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիր կստորագրվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հադիպմանը հայտարարել է, որ շուտով Իրանի հետ հանդիսավոր արարողությամբ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առանձին այցով Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերն ընդունելու և հանդիսավոր մթնոլորտում այդ փաստաթուղթը և այլ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։
Պուտինը հիշեցրել է, որ Թուրքմենստան կատարած իր այցի ընթացքում շատ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։
«Գլխավորն այն է, որ հաստատվեց մեր կապերի գլոբալ ամրապնդման փոխադարձ կուրսը, դրանք վերելք են ապրում և իսկապես բարեկամական ու կառուցողական բնույթ ունեն»,-ընդգծել է ա: