Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։
Պուտինը հանդիպման ժամանակ շեշտել է, որ ռուս-իրանական հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ոլորտներում։
Ռուսաստանի առաջնորդը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնում։



