Պուտինը ԱԽ նիստ է հրավիրել՝ Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը՝ եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, Ռուսաստանին սպառնացող վտանգները կմեծանան:
Ըստ Պուտինի՝ Կիևի իշխանությունները չեն պատրաստվում կատարել Մինսկյան պայմանագրերը, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են: Նա աասել է. ՛՛Ուկրաինական կողմը երկու անգամ պատժիչ գործողություններ է իրականացրել Դոնբասում, այժմ լարվածությունը սրվում է երրորդ անգամ: Մինչդեռ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՛՛:
Պուտինն անդրադարձել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցին և նշել, որ խնդիրը սերտորեն կապված է աշխարհի և մասնավորապես՝ Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ:
Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Արևմտյան երկրները փորձում են գրեթե անհաղթահարելի առճակատում ստեղծել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։