Պուտինն ու Թրամփը դարձյալ հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը:
«Նախագահ Թրամփը Պուտինի հետ դրական զրույց է ունեցել Ուկրաինայի հարցով»,-սոցցանցի իր էջում գրել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո մտադիր է կապ հաստատել Ռուսաստանի առաջնորդի հետ:
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել երեկ՝ դեկտեմբերի 28-ին, երբ կողմերը պայմանավորվել էին Մար-ա-Լագոյում Թրամփի և Զելենսկու հանդիպման արդյունքներով անցկացնել ևս մեկ խոսակցություն:


