երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պուտին–Էրդողան հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին․ ԶԼՄ

Պուտին–Էրդողան հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին․ ԶԼՄ

 Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Տեղեկությունը հայտնում է թուրքական «A haber» հեռուստաալիքը:
 
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն օգոստոսի 2-ին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին: Հաջորդ օրը Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման վայրն ու ճշգրիտ ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։ Նրա խոսքով` հանդիպման վայրը կքննարկվի, պարտադիր չէ, որ դա Թուրքիան լինի:

 

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Էրդողանը, ինչպես նախկինում, սպասում է Ռուսաստանի նախագահի այցին, սակայն չի բացառվում, որ Էրդողանը մեկնի ՌԴ։

 

  • Կիսվել: