երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պոլսո Հայոց պատրիարքը առողջություն ու հաջողություն է մաղթել Թուրքիայի նախագահին

Պոլսո Հայոց պատրիարքը առողջություն ու հաջողություն է մաղթել Թուրքիայի նախագահին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Իսքենդերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ցուցաբերած հետաքրքրության համար հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն մաղթել։

  • Կիսվել: