երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Փոխհրաձգություն` Սուխումիում. կա 2 զոհ

Փոխհրաձգություն` Սուխումիում. կա 2 զոհ

Սուխումիի կենտրոնում այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նախնական տվյալներով՝ դիմակավորված երեք հանցագործները ինքնաձիգներից անկանոն կրակ են բացել «Սան Ռեմո» սրճարանում` սեղանի շուրջ նստած քաղաքացիների ուղղությամբ։

Զոհվել է մի տղամարդ ու սրճարանի մատուցողուհին: Կան նաև վիրավորներ:

 

  • Կիսվել: