երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Պիոներ» հանքում փակված են մնացել 13 հանքափորներ. կա հեղեղման վտանգ

«Պիոներ» հանքում փակված են մնացել 13 հանքափորներ. կա հեղեղման վտանգ

«Պիոներ» հանքի հետախուզության արդյունքները ցույց են տվել, որ այն մեծ հավանականությամբ կհեղեղվի. այստեղ փակված են մնացել 13 հանքափորներ։ Այս մասին տեղեկացնում են օպերատիվ ծառայությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Պրիամուրիեի Զեյա օկրուգի «Պիոներ» հանքում փլուզում է տեղի ունեցել երկուշաբթի՝է մարտի 18-ի երեկոյան։ Ներկա պահին հանքում են մնացել 13 մարդիկ, նրանց գտնվելու վայրը վերջին անգամ գրանցվել է 147 մետր խորությունում։ Հանքափորների հետ կապ չկա։

Հյատնի է դարձել, որ 153 մետր խորությունում ջուր կա։ Խիստ հավանական է, որ հանքավայրը կհեղեղվի:

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նշել է, որներկա պահին շարունակվում է եւս երեք հորատանցքի հորատումը։ Քանի որ կա կրկնակի փլուզման վտանգ, փրկարարներին եւ ինժեներներին դուրս են բերել հանքից։ Տեխխորհրդում մտադիր են որոշել հետագա գործողությունները։

 

 

  • Կիսվել: