ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք շարունակում ենք պնդել, որ կողմերը համագործակցեն՝  չլուծված հարցերի շուրջ համաձայնության գալու համար․ Պետդեպը՝ մոսկովյան բանակցությունների մասին

Մենք շարունակում ենք պնդել, որ կողմերը համագործակցեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության գալու համար․ Պետդեպը՝ մոսկովյան բանակցությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում ընթացող Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ բանակցություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ը ներկայացված չէր Մոսկվայում կայացած հանդիպմանը, սակայն այս թեման պետքարտուղարության համար մնում են առջնահերթություն։

«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ ողջունել է երկու կողմերին այստեղ՝ Վաշինգտոնում։ Դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Ինչպես արդեն հայտնել ենք,  մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, եւ մենք շարունակում ենք պնդել, որ երկու կողմերն էլ համագործակցեն, որպեսզի համաձայնության գան չլուծված հարցերի շուրջ»,- ասել է նա:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նախատեսում է պետքարտուղարը հանդիպել կողմերի հետ առաջիկա օրերին կամ շաբաթներ ընթացքում, խոսնակը նշել է, որ  նրանց հետ հանդիպում կայացել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ․  «Նա կշարունակի մնալ ներգրավված: Բայց ես այլևս տեղեկություն չունեմ»,- հավելել է խոսնակը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: