շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետք է ապամոնտաժել խորհրդային բոլոր հուշարձանները․ Էստոնիայի վարչապետ

Պետք է ապամոնտաժել խորհրդային բոլոր հուշարձանները․ Էստոնիայի վարչապետ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ երկրի տարածքում եղած խորհրդային բոլոր հուշարձանները, որնց թիվը ենթադրաբար 200-400 է, պետք է արագորեն ապամոնտաժել և հեռացնել հանրային վայրերից:

Կալասը կառավարության ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է․«Նպատակը պարզ է. վերացնել կարմիրբանակային հուշահամալիրները այն վայրերից, որտեղ դրանք գտնվում են այս պահին: Կառավարությունն այս հարցում միակարծիք է:

Հստակ ժամանակացույց առայժմ չկա: Ցանկանում ենք դրան հասնել՝ որքան հնարավոր շուտ և որքան հնարավոր է՝ առանց ավելորդ հուզականության ու ցնցումների»:

 

  • Կիսվել: