երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետք է կանգ առնել. Լուկաշենկոն դիմել է Զելենսկիին

Պետք է կանգ առնել. Լուկաշենկոն դիմել է Զելենսկիին

Ուկրաինայի ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի՝ իր երկրում պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

՛՛Ես հիմա միայն մեկ բան ունեմ ասելու Ուկրաինայի նախագահին՝ Վոլոդյա, պատերազմ է քո հողի վրա: Պետք է ամեն ինչ անել, որ ամեն ինչ ավելի չվատանա։ Այն, ինչ եղել է՝ եղել է, դրա համար պետք է պատասխան տան մեղավորները։ Բայց այսօր պետք է կանգ առնել։

Իրադարձությունների բացասական զարգացումն առաջին հերթին կվնասի Ուկրաինային։ Սա միակ բանն է, ինչը ես ուզում եմ ասել՛՛,-նշել է Լուկաշենկոն՝ դիմելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

  • Կիսվել: