շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետերբուրգի «London Mall» առևտրի կենտրոնում ձերբակալել են պայթուցիկի տեղադրման մասին հայտարարած տղամարդուն

Պետերբուրգի «London Mall» առևտրի կենտրոնում ձերբակալել են պայթուցիկի տեղադրման մասին հայտարարած տղամարդուն

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հայտարարել էր, թե պայթուցիկ է տեղադրել Սանկտ Պետերբուրգի «London Mall» առևտրի և զվարճանքի համալիրում, հայտնում է «Фонтанка»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ ձերբակալվածը չի նշել, թե կոնկրետ որտեղ է թողել պայթուցիկը։ Այժմ շենքը զննում են  մասնագետները:

«London Mall» առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով։ Ըստ «Фонтанка»-ի, ձերբակալվածին տեսագրել են ֆուդ-քորթում տեղադրված տեսախցիկները։ Այնուհետև տղամարդն իջել է մթերային խանութ, իսկ ավելի ուշ ձերբակալվել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: