շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տվել ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա՝ «Ռուսաստանի կողմից սպառնալիքների ավելացման» պատճառով

Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տվել ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա՝ «Ռուսաստանի կողմից սպառնալիքների ավելացման» պատճառով

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի խորհուրդ է տվել ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա COVID-19 համավարակի, ինչպես նաև «Ռուսաստանի կողմից սպառնալիքների ավելացման» պատճառով, գրում է Reuters-ը։

«Պետդեպարտամենտը շարունակում է խորհուրդ տալ ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա COVID-19-ի պատճառով և վերանայել ճանապարհորդությունը (այս երկիր)՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքների աճի պատճառով։ Ծայրահեղ զգուշություն ցուցաբերեք հանցավորության և քաղաքացիական անկարգությունների պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում:

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

  • Կիսվել: