Պետական այցով Իսրայել է ժամանել Վրաստանի վարչապետը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ընդունել է վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլուն, որի հետ, նրա խոսքով՝ քննարկել են «տնտեսական, զբոսաշրջության, բժշկության, անվտանգության, արհեստական բանականության և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցերը», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպման ընթացքում Նեթանյահուն նշել է, որ Վրաստանն ու Իսրայելը «ջերմ հարաբերություններ» ունեն: «Իսրայելում կան բազմաթիվ հրեաներ, որոնք եկել են Վրաստանից, որոնք կենդանի կամուրջ են մեր երկրների միջև։ Ես հնարավորություն եմ ունեցել այցելել Վրաստան: Գիտեմ, որ կկարողանանք առաջ մղել մեր հարաբերությունները և դրանք տեղափոխել նոր մակարդակ։ Ուրախ եմ, որ ձեր այցի ընթացքում դա անելու հնարավորություն ունեմ»,- ասել է Իսրայելի վարչապետը։